|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Ռոման Երիցյանը էջում գրում է․
«Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․
1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։
3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։
4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)»։
Հիշեցնենք՝ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին ձերբակալել են խուլիգանություն կատարելու կասկածանքով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արաբկիր վարչական շրջանի քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել արցախցի Օսիպյանի և Փաշինյանի միջև: Վերջինս հունից դուրս է եկել: