|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն տարածեց Տաշիր համայնքի պոլիկլինիկայում տեղի ունեցած «խուլիգանական» դեպքի վերաբերյալ, որից տպավորություն կար, թե Սամվել Կարապետյանի «ուժեղ» աջակիցը քիչ է մնացել դանակահարի ՔՊ-ական խեղճուկրակ մի քաղաքացու, որը հանդգնել է Հայաստանի փոքրացրած քարտեզը վերնաշապիկին փակցրած մտնել պոլիկլինիկա։
«Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված՝ ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետեւ քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետեւանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել եւ գետնին հարվածելու հետեւանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք»: ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր «խուլիգանին»։ Մենք պարզեցինք, որ խոսքը պոլիկլինիկայի մաքրուհու մասին է՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ, որը չի կարողացել անտարբեր անցնել ՔՊ-ի աջակից տղամարդու սադրանքների կողքից եւ նրա հետ լեզվակռվի մեջ է մտել։ Մինչդեռ ՔԿ հաղորդագրությունից կարելի էր կարծել, թե «դանակ են քաշել» իշխանության աջակցի վրա։