|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«10 տարվա ընթացքում եղել է իմ հիշողությամբ մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր՝ Տիգրան Նաղդալյանը: Այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործչի եղբայրը և, ինչքան ես գիտեմ, դա ընտանիքի որոշում էր: Իմ հիշելով նաև դատապարտվել է ևս մեկ լրագրող, որը դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար՝ բանակից խուսափեց, հարևանի երկու երեխային գրեց իր անունով, հետո ինքը իր մոր վրա ցուցմունք տվեց, որ դա մայրն է արել, ոչ թե ինքը: Դուք պատկերացնո՞ւմ եք մարդ, որը ցուցմունք է տալիս սեփական մոր վրա: Եվ դա փաստեր են, որոնք հնարավոր չի ժխտել: Դա բերել են, ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում: Ի՞նչ կապ ունի խոսքի ազատությունը»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան ներկաներից մեկի հացին, նախագահը նաև զուգահեռ տարավ մարտի 1-ի դեպքերի հետ՝ նշելով․ «Մարտի 1-ի սադրողը, հիմնական պատասխանատուն և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր»։
Մանրամասն՝ տեսանյութում։