Միասին կարող ենք
կարևոր
376 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 13:05
Քաղաքական

Գերիների հարցում Փաշինյանն անմիջական մեղսակցություն ունի, էսօր ինքնախոստովանություն արեց․ Սաղաթելյան

«Ընտրարշավը սկսված է արդեն 7-րդ օրն է: Հայաստանի քաղաքական ուժերը հանդիպում են մեր ժողովրդին, ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց դիրքորոշումները, իրենց պատկերացումները երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, բայց ընտրարշավի փոխարեն գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները սկսվել են և հայհոյախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց՝ ինչի՞ եք կրկին ընկել հիստերիայի մեջ, ի՞նչն է այս ամեն ինչի պատճառը: Այսօր, ժողովուրդ ջան, կրկին հիշել է մարտի 1-ը, ութը տարի է ու դրանից առաջ ևս 10 տարի անընդհատ մարտի մեկ, մարտի մեկ։ Եկավ իշխանության, ութը տարի է իշխանության է, մի քանի անգամ ասել է գործը բացահայտված է, ամեն ինչ որոշված է ու որևէ արդյունք չկա, գիտե՞ք ինչի, որովհետև ամեն անգամ, երբ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա, դրա համար էլ առաջընթաց չկա, այդ սադրիչն ու կազմակերպիչը ինքն է եղել։ Այսօր հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, Ռոբերտ Քոչարյանն իր ապօրինի որոշման արդյունքում նստել է, հիմա իր հերթն է»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։