|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացումը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումներին։
Ռուսական կողմը շեշտել է, որ Հայաստանի երկաթուղային համակարգում իրականացվել են զգալի ներդրումներ, որոնք երկար տարիներ ապահովել են ենթակառուցվածքների գործունեությունը և արդիականացումը։ Կալուգինի խոսքով՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների արդյունավետ աշխատանքը պահանջում է նաև ռուսական մասնակցություն։
Նա հավելել է, որ «Մեղրիի երթուղու» շուրջ բանակցությունները 2023 թվականին մոտեցել էին գործնական փուլին, սակայն հետագայում գործընթացը կանգ է առել հայկական կողմի որոշման հետևանքով։