|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 12-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: