Միասին կարող ենք
կարևոր
1384 դիտում, 4 ժամ առաջ - 2026-05-09 14:46
Քաղաքական

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«44-օրյա պատերազմի ծագումը

Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան ափը, Ջերմուկը կամ Սյունիքի հարավն անցնեին Ադրբեջանին, Փաշինյանն այսօր կասեր․ «Սյունիքը (կամ Տավուշը, Գեղարքունիքը, Ջերմուկը,) Ադրբեջան է ու վերջ»։

Ծանր հոգեբանական սթրեսը, պարտության կանխատեսումը Փաշինյանին իսպառ զրկել են ինքնատիրապետումից։ Նա Արցախի ու արցախահայության նկատմամբ իր ատելությունն այլևս չի կարողանում քողարկել։ Համոզված եմ, որ նա Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած։ Վստահ եմ, որ 44-օրյա պատերազմի ակունքները հենց այդ ատելության մեջ պետք է փնտրել․․․․»։