Միասին կարող ենք
կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-08 17:53
Աշխարհ

Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը չեղարկելու լուրը

Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը չեղարկելու լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, թե Կրեմլը չեղարկել է օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի համար: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ «Spiegel»–ը գրել էր, թե իբր Կրեմլը չեղարկել է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթի ժամանակ աշխատելու համար օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներին տրված հավատարմագրերը:

«Ո՛չ, «Spiegel»-ը սխալ տեղեկություն է տալիս, կեղծ տեղեկություն. մենք կարող ենք հենց այդպես էլ արձանագրել դա»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ Կրեմլը հավատարմագրման մեծ թվով հայտեր է ստացել օտարերկրյա ԶԼՄ-ներից, սակայն քանի որ այս տարի արարողությունը մի փոքր սահմանափակ է, սահմանափակվել է նաև այն լրագրողների ցանկը, որոնք ներկա կգտնվեն միջոցառմանը։

«Չի եղել մի մի դեպք, որ որևէ մեկը զրկվի հավատարմագրումից»,-ընդգծել է նա:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոր՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինի տվյալներն արդեն կան «Անմահ գունդ» կայքում: