|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խոսելով այսօրվանից մեկնարկող քարոզարշավի մասին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունն ընտրական պրոցեսներում։
«ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պետք է դիտարկել այս շրջանակներում։ ՀՀԿ-ն իր մասով անելու է առավելագույնը։ Հավաստիացնում եմ, շատ ու շատ հարցերում մենք այսօր աշխատում ենք շատ ընդդիմադիր ուժերի հետ. ով, որտեղ ունի մեր կարիքը, որ մարզում, բնակավայրում տեսնում են, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել խոսքով, ներկայությամբ, նպաստել ընդհանուր հաջողությանը, ՀՀԿ-ն այդ ուժերին օգնում է »,- ընդգծեց նա։