|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից ցավակցագիր է հղել իշխանության անարդարությունների դեմ պայքարող Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից՝ եզանից մեկնելու տխուր իրականության մասին:
Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին:
Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին:
Աղոթքս հոգուդ խաղաղության համար:
Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:
Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս:
Հոգիդ խաղաղ թող հանգչի:
Տիրոջ լույերի մեջ սիրելի մարդ, սիրելի, հոգի, սիրելի եղբայր,
Խոնարհումով և աղոթքով`
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։