Միասին կարող ենք
կարևոր
1306 դիտում, 20 ժամ առաջ - 2026-05-05 09:22
Քաղաքական

Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից․ «Հրապարակ»

Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպման գլխավոր հարցը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Ադրբեջանի օգնությամբ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտների հաղթահարումը եւ արտադրանքի իրացումը ադրբեջանական շուկայում։

Նույն աղբյուրը պնդում է, որ սահմանափակումները կապվում են Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության հետ, կարող են խորանալ Զելենսկու այցից հետո, եւ որ Փաշինյանը դիմել է Իլհամ Ալիեւին, որի դիմաց հնարավոր են քաղաքական զիջումներ։

Հիշեցվում է, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի պատվիրակության կազմում կային գործարարներ, եւ Աղվերանում նրանք հանդիպել էին հայ գործարարների հետ։ Հայտնի է, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը։