|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Երեկ և այսօր, Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել է հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու: Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու կոնֆլիկտածին ծրագրերի համար են անցկացնում այդ միջոցառումը, որի հետևանքներից, մեծ հավանականությամբ տուժելու են նաև «գյուղի բնակիչները»:
Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:
Հայ ժողովրդի պատմությունը տարբեր բարդություններ է ունեցել, ճակատագրի տարբեր հեգնանքներ են եղել, բայց, որ պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորվենք մեր դժբախտությունների կուլիսային հեղինակներից, կամ դրանց վրա աչք փակողներից (հանուն նավթի ու գազի)՝ դա 21-րդ դարում մեզ չի սազում:
Հ.Գ. Առաջին անգամ Հայաստանում անկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը: Ոմանք միամտաբար ասում են, «իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին:)))»: Նրանց պետք է ասել՝ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը: Ու գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել: Այսօրվա աշխարհի շատ երկրների ղեկավարներին՝ զոհի կերպարներ են պետք. այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, ինչպիսին Արցախն էր (Վրաստանը չհամաձայնվեց զոհի կերպարին՝ կեցցեն): Հիմա այդ կերպարում Եվրոպան շարունակում է տեսնել Հայաստանին: Որովհետև այսօրվա Հայաստանի ղեկավարները, վերջին 7 տարիներին, մեր երկրի շահերը զոհաբերողի դերում են իրենց դրսևորել»: