Միասին կարող ենք
կարևոր
1285 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-03 16:12
Հասարակություն

Ամո՛թ հայերին. ու՞ր են գերիների նկարներով հազարավոր մարդիկ․ Մակրոնին, ԵՄ պաշտոնյաներին դրանցով դիմավորեք. Ռոբերտ Ամստերդամ

Ամո՛թ հայերին. ու՞ր են գերիների նկարներով հազարավոր մարդիկ․ Մակրոնին, ԵՄ պաշտոնյաներին դրանցով դիմավորեք. Ռոբերտ Ամստերդամ

Բոլորիդ ասում եմ՝ ամոթ Հայաստանին, ամոթ Հայաստանին այս վարքագծի համար կապված Բաքվում պահվող պատանդների հետ, ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները։ Այս մասին «Հայաստանի ձայնը, դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» խորհրդաժողովին ասել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես հերա եմ և հասկացել եմ, որ քանի դեռ անհատը ստրկության մեջ է, այդ ոչ թե այդ անհատն է ստրկության մեջ, այլ ողջ ժողովուրդը։  

Երբ Մակրոն գա՝ օդանավակայանից ինչո՞ւ նա չպիտի տեսնի հազարավոր հայերի, որոնց ձեռքում այդ խեղճ պատանդների լուսակնակրներն են։ Քանի դեռ իրենք պատանդ են՝ դուք պատանդ եք։

Շատ ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը Բաքվից է ղեկավարվում, ինչքան ժամանակ է պետք, որ դուք դա տեսնեք, ինչու դուք չեք բարձրացնում այս հարցը, հրապարակավ և ծավալուն»,-նշել է Ամստերդամը։