Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 12:26
Հասարակություն

Ապրիլի 30-ը ՀՀ ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանի և զոհված մյուս դաշնակցականների հիշատակի օրն է

Ապրիլի 30-ը ՀՀ ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանի և զոհված մյուս դաշնակցականների հիշատակի օրն է

1991թ ապրիլի 30-ին Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում «Օղակ» գործողության ժամանակ հերոսաբար զոհվեցին Հայաստանի ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ), Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ Դանիելյանը։

Այսօր նրանց հիշատակի օրն է։

Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան ազատամարտի մասնակից, 1990-1991 թթ․ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։ Պատմաբան, ուսուցիչ, ազգային մշակույթի նվիրյալ, ով ուսանողության շրջանում դարձավ ազգային գաղափարների առաջամարտիկ։

«Օղակ» գործողության ընթացքում 1991 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի (տանկեր, զրահափոխադրիչներ) կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ։