|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանում փակվեց Արցախի մշտական ներկայացուցչությունը, որը գործում էր երկար տարիներ։
Ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Մենք տեղեկացանք, որ ներկայացուցչության շենքի առջեւ դրված Արցախի դրոշն իր տուն է տարել Ռուսաստանում ապաստանած ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը մասունքի պես այդ դրոշը հիմա պահում է իր տան մի անկյունում։
ԴԱՀԿ նախկին ղեկավարը, հիշեցնենք, 2019-ից հետախուզման մեջ է։ Նրան Հայաստանում մի շարք դրվագներով մեղադրանքներ են առաջադրվել` խոշոր չափերով գույքի հափշտակություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում եւ այլն։ 2023-ի մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց մեկ տոննա կոկաինի՝ Հայաստան ներմուծման փորձ բացահայտելու մասին, որը հայտնաբերվել էր նրա ընկերությունում։
Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց 250 միլիոն եվրոյի թմրամիջոցի մաքսանենգության գործով, չնայած թմրանյութի մասին հաղորդումը հենց ինքն էր տվել։
Միհրան Պողոսյանն անցած տարի կուսակցություն բացեց եւ նպատակ ուներ ընտրություններին մասնակցել, սակայն որեւէ ուժի հետ համագործակցությունը չկայացավ: