Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 16:28
Հասարակություն

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվել են ավանդական ծաղկահավաքով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկին ծաղկահավաք է, խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։ Այս մասին հայտնում է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն, որն ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «ԱՐԱԼԵԶԻ» սկաուտական խմբի անդամները:

Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը` տրամադրվում դպրոցներին, որտեղ էլ սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր` աշակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը: