Միասին կարող ենք
կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 12:33
Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ. առանձին հատվածներում` նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ. առանձին հատվածներում` նաև կարկուտ

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-ի և 29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։