|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԱՍԵԼԻ ՍԻՆԽՐՈՆ
Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատվությունն ու դառնալով հանցակից։
Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում։ Մեկ տարբերությամբ՝ նփ-ն այս դուետում կատարածուն է՝ Բաքվում և Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։
Գետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, իսկ Երևանում նփ-ն շտապում է պաշտպանության տակ առնել իր «խաղաղասեր ու բարեկիրթ» գործընկերոջը՝ հայտարարելով, թե՝«Իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են»։
Սա հերթական կանաչ լույսն է ցեղասպանի համար, ճիշտ այն կանաչ լույսը, որ վառեց Փաշինյանը Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
Սա, ըստ էության, Արցախի ոչնչացման անոնսն էր, որ նույնն է, թե Արցախը ցեղասպանելու կանաչ լույսը։
Փաշինյանը դարձյալ ստում է, որովհետև, այնուամենայնիվ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը ՀՀ պարտքն է։ Բայց սա ազգային իշխանության դեպքում, ոչ՝ օկուպացիոն ռեժիմների պարագայում։
Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ՀՀ-ն պարտավորություն ունի․
Հոդված 19. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։
Իսկ իրականում պաշտոնական Հայաստանը լծված է հայկական ինքնության ոչնչացմանը, և արժեքային դեգրադացիան ու ամբոխացումը, ցինիզմի համաճարակը պարզապես տեսակի ոչնչացում է, եղծել ամեն բան․․․։
Նաև հենց այս նպատակադրումով է վարչախումբը, թշնամուց ստացած հանձնարարության շրջանակում թիրախավորվում և թրքաբարո ասպատակում Հայ Առաքելական եկեղեցին՝ ամենատոկուն ազգային կառույցը։
Հ․Գ․Չմոռանա՜ք, այս իշխանության համար «Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է․․․»»։