Միասին կարող ենք
կարևոր
961 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-21 11:26
Հասարակություն

Թբիլիսիում քննարկվում է Շառլ Ազնավուրի անունով փողոցի անվանակոչումը

Թբիլիսիում քննարկվում է Շառլ Ազնավուրի անունով փողոցի անվանակոչումը

Vector News-ը գրում է․ «Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահ Զուրաբ Աբաշիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Կուրտոին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքային ժողովի անդամ Միխեիլ Ռեխվիաշվիլին և անվանակոչության ու խորհրդանիշների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մամուկա Բալիաշվիլին։

Կողմերը քննարկել են համագործակցության հարցեր՝ ընդգծելով Վրաստանի պատմական բարեկամությունը Ֆրանսիայի և Հայաստանի հետ, ինչպես նաև ժողովուրդների միջև մշակութային կապերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը շնորհելու հարցը։ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել այս հարցը։

Շառլ Ազնավուրը ծնվել է Ֆրանսիայում՝ 1924 թվականի մայիսի 22-ին, Վրաստանից 1923 թվականի վերջին Ֆրանսիա ներգաղթած էթնիկ հայերի ընտանիքում»։