|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հետ։
Արաղչին Լավրովին ներկայացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անօրինական ծովային շրջափակման և իրանական կոնտեյներային նավի առգրավման վերաբերյալ։
Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է պահպանվի պակիստանցի միջնորդների կողմից նախապես համաձայնեցված և հայտարարված պարամետրերի շրջանակներում։
Նշվել է իրավիճակի անվերահսկելի սրացումը և զինված բախման կրկնությունը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը։