|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
FEST թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆը և նրա կինը՝ Եվգենիան, Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց։
Ինչպես հաղորդում է Mash Telegram ալիքը, վեճը ծագել է կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու ցանկությունից։
Սկզբում լզվակռիվ է եղել, ապա զույգը սկսել է օգտագործել խոհանոցային դանակներ։ Ըստ տեղեկությունների՝ 28-ամյա դերասանը դանակահարել է իր 23-ամյա կնոջը պարանոցից և կրծքավանդակից, իսկ ինքը վերք ստացել պարանոցից։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել տեխնիկական միջոցներով. ժամանել են շտապօգնության աշխատակիցները և հաստատել զույգի մահը: