|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում բոլոր հոգևորականները դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այս մասին ասել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։
«Եկեղեցին է հային հայ պահել։ Մեր իշխանությո՞ւնն է զբաղվում հայապահպանության գործով։
Եկեղեցին է անում դրսում և հայրենիքում։ Մենք՝ եկեղեցականներս, շատ ուշադիր ենք հայ ժողովրդի տեսակի պահպանման և զորացման գործում։
Ընտրություններին ժողովուրդն է ցույց տալու, թե որ տեսակին է կողմ կամ որին դեմ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Տեր Հուսիկ քահանան։