|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լարված իրավիճակ է Մերձավանում։
Կանայք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդար քննություն իրականացնել Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։
Նրանք պահանջում են գյուղից կրկին հեռացնել և վտարել մեղադրյալների ընտանիքի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել համայնք։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։
Գործով անցնում են 20-ամյա Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը: