|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել Պապ Լևոն XIV-ին զբաղվել առավելապես բարոյական հարցերով՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի միջև ծագած հեռակա բանավեճը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վատիկանը պետք է կենտրոնանա կաթոլիկ եկեղեցու և բարոյականության հարցերի վրա՝ արտաքին քաղաքականությունը թողնելով ԱՄՆ նախագահի իրավասությանը։
«Կարծում եմ՝ որոշ դեպքերում Վատիկանին ավելի ճիշտ է զբաղվել բարոյական հարցերով և այն ամենով, ինչ տեղի է ունենում կաթոլիկ եկեղեցում, իսկ ԱՄՆ նախագահին թողնել ամերիկյան քաղաքականության ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ առանձնապես մտահոգված չէ Վաշինգտոնի և Սուրբ Աթոռի միջև տարաձայնություններով։
Թրամփի և պապի միջև բանավեճը սրվել էր այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին խաղաղության աղոթքի ընթացքում Լևոն XIV-ը կոչ էր արել պատերազմող երկրների առաջնորդներին դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։
Դրան ի պատասխան Թրամփը քննադատել էր պոնտիֆիկոսին՝ նրան անվանելով սարսափելի արտաքին քաղաքականության հարցերում և նշելով, որ նա պետք է երախտապարտ լինի։
Իր հերթին Հռոմի պապը հայտարարել էր, որ Վատիկանի խաղաղության կոչերը հիմնված են Ավետարանի վրա և չեն ուղղված որևէ կոնկրետ քաղաքական գործչի դեմ։