Միասին կարող ենք
կարևոր
5362 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-14 20:54
Հասարակություն

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

«Դատախազը Քննչական կոմիտեից ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք:

Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- ArmeniaSputnik–ին հայտնել են դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։

Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորվել էր Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո։

Ապրիլի 3-ին Մինասյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Աբովյան»-ի հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։

Նրան նախ տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց, ապա՝ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։