|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։
Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։
Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։