Միասին կարող ենք
կարևոր
1993 դիտում, 12 ժամ առաջ - 2026-04-13 23:40
Սպորտ

Նպատակը՝ 5-րդ ոսկե մեդալ. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին

Նպատակը՝ 5-րդ ոսկե մեդալ. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը վճռական է տրամադրված ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի եվրոպայի առաջնությունից առաջ։

77 կգ քաշային կարգում Ամոյանը մրցավայր է մեկնում որպես գործող չեմպիոն՝ նպատակ ունենալով նվաճելու մայրցամաքային գլխավոր ստուգատեսի իր 5-րդ ոսկե մեդալը:

Լրագրողների հետ զրույցում 27-ամյա ըմբիշն նշել է, որ հերթական տիտղոսի նվաճումը բարդ փորձություն է լինելու, քանի որ գործող չեմպիոնի կարգավիճակն էլ ավելի է մեծացնում պատասխանատվությունը։

«Երբ որպես առաջատար ես գնում մրցաշարի, մրցակիցներդ քո դեմ կրկնակի մոտիվացված և ավելի լավ պատրաստված են գալիս։ Այդ իսկ պատճառով պայքարը բարդանում է։ Իմ քաշային կարգում կան 6-7 բարձրակարգ ըմբիշներ, որոնք լրջորեն հավակնում են չեմպիոնությանը։ Ամեն ինչ կախված կլինի տվյալ օրվանից՝ ով իրեն ավելի լավ կզգա և ճիշտ կդրսևորի իր մարզավիճակը, նա էլ կհաղթի»,- նշել է Ամոյանը՝ հավելելով, որ անելու է հնարավոր առավելագույնը 5-րդ ոսկին Հայաստան բերելու համար։

Աղբյուռը՝ Armsport