|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Մրգաշենում դանակահարությամբ սպանվել է գյուղի ատամնաբույժ Արթուր Ավագյանը՝ իր տան մոտ։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 12:00-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, ըստ որի՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գյուղի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանվածը՝ ծնված 1974 թվականին, ամուսնացած էր և երեք անչափահաս երեխաների հայր։ Նրա խոսքով՝ Ավագյանը եղել է գյուղի ատամնաբույժը և միաժամանակ զբաղվել է նաև մեղվաբուծությամբ։
Դեպքի պահին կինը տանն է եղել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ նա շոկային վիճակում է և հակասական տվյալներ է ներկայացրել դեպքի մասին։ Կինը մի դեպքում նշել է, որ ամուսնուն կանչել են դուրս, մեկ այլ դեպքում՝ որ զանգահարել են, և նա դուրս է եկել։
Տնից դուրս գալուց մոտ 5–10 րոպե անց շունը նրա ոտնամանը ներս է բերել։ Դրանից հետո ընտանիքի անդամները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, դուրս են եկել և հայտնաբերել ատամնաբույժին գետնին ընկած։