|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին։ Բանկը ստացել է հաճախորդների պաշտպանության հավաստագիր MFR միջազգային վարկանիշային գործակալությունից։
Հավաստագրումը հաստատում է, որ բանկի հաճախորդների սպասարկումը համապատասխանում է միջազգային չափանիշներին և արտացոլում է առաջընթացը լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։
Յունիբանկը վարում է հաճախորդակենտրոն քաղաքականություն և հետևողականորեն կիրառում է թափանցիկության, հաճախորդների նկատմամբ արդար վերաբերմունքի և պատասխանատու գնագոյացման սկզբունքները։
Այսօր բանկը սպասարկում է Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան մեկ երրորդին՝ 50 մասնաճյուղերի, 400 պրոմո կետերի և թվային լուծումների միջոցով։ Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգ։