Միասին կարող ենք
կարևոր
919 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-11 16:30
Հասարակություն

Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ

Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի  քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև համայնքային ոստիկաններ և պարեկներ։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք կրակոցի ձայներ, խառնվեցինք իրար, բայց մեկ էլ տեսանք, որ Էջմիածնի թաղայինները մեկին լարեցին, կարողացան բռնել, բայց դա մենակ չէր, 3 հոգով էին, էն 2-ը կարողացան ճողոպրել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։