Միասին կարող ենք
կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 23:33
Աշխարհ

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ․

«Այսօր բացվում է Պարսից ծոցի գոտում բարդ իրավիճակի կարգավորման հնարավորություն։ Աշխարհի երկրների մեծ մասը աջակցում է այս գործընթացին և հույս է հայտնում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջողության վերաբերյալ, որոնք պետք է սկսվեն Իսլաաբադում՝ մեր պակիստանցի գործընկերների միջնորդությամբ։

Սակայն, ցավոք, կան ուժեր, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելու գործընթացին՝ կամա թե ակամա ստեղծելով խոչընդոտներ այդ ճանապարհին։ Մասնավորապես նրանք, ովքեր ագրեսիա են սկսել Իրանի դեմ, իսկ այժմ նրան են մեղադրում Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված խնդիրների համար, չպետք է խեղաթյուրեն իրական իրադարձությունները և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այս կարևոր ջրային ուղին անխափան գործում էր։

Ներկայիս փուլում հիմնական խնդիրը տարածաշրջանում կործանարար հակամարտության առաջնային պատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։ Դրա հետևանքներից են, ի թիվս այլոց, Արաբական թերակղզու պետությունների կրած վնասները, ինչպես նաև լիբանանա-իսրայելական սահմանային գոտում ռազմական գործողությունները և Լիբանանի նկատմամբ հրթիռա-ռմբակոծությունները, որոնք պետք է անհապաղ դադարեցվեն»։