Միասին կարող ենք
կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 20:20
Քաղաքական

Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց. այն պարզապես հետաձգեց ճգնաժամը. Արա Այվազյան

Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց. այն պարզապես հետաձգեց ճգնաժամը. Արա Այվազյան

Այսօր Հայաստանի սահմանները չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրն է դառնում թույլ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«2020–ից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ, հին անվտանգության համակարգը քանդվել է, նորը չի ձևավորվել, և այս փուլում մենք հիմնական խնդիրը պետք է լիներ կայունության և հավասարակշռության վերականգնումը, բայց գործող իշխանությունները ընտրեցին հարմարվելու ճանապարհը՝ ընդունելով վատթարացող միջավայրը և ենթարկվելով ճնշմանը։ Սա ռազմավարական կոպտագույն սխալ էր։ Պայմանավորվածությունները չեն չեզոքացրել մարտահրավերներն ու սպառնալիքները, լարվածությունը չի վերացել, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ ընդունվում են առանց ՀՀ–ի մասնակցության։ Սա սուբյեկտության կորուստ է։

Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց, այն պարզապես հետաձգեց ճգնաժամը։ Ցանկացած գնով լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այն դրանք դարձնում է անկառավարելու։ Պայմաններ ձևավորելու փոխարեն մենք հարմարվում ենք դրանց։ Հավասարակշռություն հաստատելու փոխարեն միակողմանի զիջումների եենք գնում։ Շահերը պաշտպանելու փոխարեն մենք հույսով ենք ապրում, բայց հույսի վրա հիմնված քաղաքականությունը ռազմավարություն չէ։

Տարիներ շարունակ մեզ խոստանում են խաղաղություն, իսկ հիմա համառորեն և հուսահատորեն փորձում են համոզել, որ խաղաղություն է հաստատվել առանց դրա համար պայմաններ ստեղծելու»,-նշել է նա։