Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 17:31
Հասարակություն

Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է

Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է, ուստի Բավրայի մաքսային անցման կետով կարող են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդները։

Հիշեցնենք՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորել էր երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։