Միասին կարող ենք
կարևոր
1582 դիտում, 1 օր առաջ - 2026-04-04 15:44
Հասարակություն

Մեկնարկում է Աշուղ Հավասու կյանքի և ստեղծագործական ժառանգության փաստահավաք աշխատանքները

Մեկնարկում է Աշուղ Հավասու կյանքի և ստեղծագործական ժառանգության փաստահավաք աշխատանքները

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտնում է, որ մեկնարկում է Աշուղ Հավասու կյանքի և ստեղծագործական ժառանգության փաստահավաք աշխատանքները։

Սիրելի՛ հայրենակիցներ և մշակութասերներ,

հավաքագրում ենք Աշուղ Հավասու մասին նյութեր՝

✔ գրքեր

✔ անտիպ ձեռագրեր ու նամակներ

✔ լուսանկարներ

✔ վավերագրեր և ձայնագրություններ

✔ անձնական իրեր

✔ բանավոր հուշեր և այլն․․․․

Դիմում ենք բոլորին, ովքեր տիրապետում են որևէ տեղեկատվության կամ ունեն նյութեր՝ խնդրելով կիսվել դրանցով մեզ հետ։

Յուրաքանչյուր, նույնիսկ փոքր տվյալը, կարող է արժեքավոր լինել այս կարևոր և մեկնարկող գործի համար։

📩 Գրեք մեր էջին

📞 Զանգահարեք՝ 010 52 20 26