Միասին կարող ենք
կարևոր
1231 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 20:49
Հասարակություն

5 ոստիկան ազատվել է աշխատանքից

5 ոստիկան ազատվել է աշխատանքից

ՀՀ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է ընդունել ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նման որոշում է ընդունվել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի ապրիլի 3-ի հերթական նիստում։

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ երեք ծառայողի նկատմամբ ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: