|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթի Մինասյանի ընկերները, դասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում երիտասարդների նկատմամբ, մասնավորապես Դավիթի նկատմամբ կարատրված անարդարությանը։
Նրանք նշեցին, որ իրենց նպատակն է հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում իրենց դասընկերոջ հետ։
«Ակցիաները չեն ավարտելու մինչև մեր դասընկերոջ ազատությունը»,- ասաց Դավիթի ըներներից մեկը։
Նա նշեց, որ Դավիթն այժմ գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, բայց կարող էր գտնվել իրենց հետ, պատրաստվել վերջին զանգին։
Դավիթի դասընկերները տարբեր լեզուներով նամակներ են հանձնել Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների՝ ուշադրություն հրավիրելով իրենց դասընկերոջ նկատմամբ կատարված ապօրինությանը։