Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 17:57
Իրավական

Տվե՛ք իմ կյանքի ժամանակը, ի շահ ազգի կարող էի ավելի լավ օգտագործել․ Իգոր Սարգսյանը՝ դատավորին

Տվե՛ք իմ կյանքի ժամանակը, ի շահ ազգի կարող էի ավելի լավ օգտագործել․ Իգոր Սարգսյանը՝ դատավորին

«Ավագ Հինգշաբթիի խորհրդի մասին․  այս շարժման անունը՝  «Սրբազան պայքար»-ը ձևավորվել է հենց այն գաղափարի վրա, որ մեր կորուստները, առնվազն այս յոթ տարվա կորուստները, բխում էին նրանից, որ հավատքն էր պակասել  առ Աստված, և մեր հավատքը պետք է վերականգնվեր և պատահական  չէր,  որ Շարժման ղեկավարը եղավ հոգևորական․․․ Ես իմ կյանքում ամեն բանի միջով էլ անցել եմ,  իմ երկրի,  իմ ազգի համար պայքարել եմ զենքով, պայքարել եմ ընտրություններով, պայքարել եմ փողոցներով,  ամեն ինչով անցել եմ, բայց մի կրիտիկական կետի էինք հասել, որ առանց Աստծո միջամտության մեր հարցը չէր լուծվի, իհարկե՝ նաև մեր ակտիվ աշխատանքով, պայքարով։ Դրա համար ստեղծվեց, ծնվեց, նախախնամությամբ ծնվեց այս պայքարը»,-Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։

«Անցած նիստին ասում էի՝ տվեք իմ կյանքի ժամանակը, ինչի՞ խլեցիք իմ կյանքի ժամանակը, ես կարող էի դա ի շահ իմ ազգի ավելի լավ օգտագործել։ Դա՛ է իմ գաղափարը»,-ասաց Իգոր Սարգսյանը։

«Ավագ Հինգշաբթի է և օրվա խորհուրդն իսկապես անհրաժեշտ է՝  ամեն ինչ դնել մի կողմ, եթե քրիստոնյա ենք, հավատացյալ ենք, դնենք մի կողմ, այս էջը ճիշտ ձևով փակենք։ Դա օգուտ է բոլորին, և՛ մեր ազգին, մեր հայրենիքին, ձե՛զ, բոլորի՛ս, բոլորիս ժառանգներին․․․»,-ասաց Իգոր Սարգսյանը։