|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ինչ-որ պահի Փաշինյանը մի պատասխան էր գտել՝ հրապարակային ներողություն խնդրելը, թեեւ դրանից անմիջապես հետո հետեւեց իր հետ աֆիլացված լրատվամիջոցների հարձակում՝ մետրոպոլիտենի դեպքով։ Առնվազն այդ մասով ես որոշակի լավատեսություն ունի, որ թեման այլեւս չի շարունակվի, բայց տարբեր փուլերում ըստ իրավիճակի կարելի է գնահատել, թե փախուստի դիմողներն ովքե՞ր են իրականում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ պնդում է, թե ոչ թե Արցախի ժողովուրդն է փախել, այլ քաղաքական էլիտան։
Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս՝ եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ այդ «չկռված» բանակի հրամանատարը ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։ Հիշեցնում է՝ 2023 թվականի ագրեսիայից հետո Արցախի ՊԲ-ն 250 զոհ ունի, 33 անհայտ կորած, որոնց հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում․ «Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ 9 ամիս շրջափակման մեջ էին, որ ՀՀ իշխանությունից հայտարարություններ էին հնչում, որոնք կանաչ լույս էին վառում Ադրբեջանի գործողություների համար»։
«ՀՀ իշխանությունն է, որ փախել է իր սկզբունքներից եւ մոտեցումներից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր։