|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Իրանական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Թեհրանի միջև «փոխըմբռնման միջոցառումներ» են ձեռք բերվել, և որ Իրանը պատրաստ է լսել պատերազմը դադարեցնելու «կայուն» առաջարկները։
«Վերջին օրերին Վաշինգտոնի նախաձեռնությամբ փորձեր են եղել կապ հաստատել Միացյալ Նահանգների և Իրանի միջև, սակայն լիարժեք բանակցություններ չեն տեղի ունեցել։ Տարբեր միջնորդների միջոցով հաղորդագրություններ են ստացվել՝ պարզելու համար՝արդյոք հնարավո՞ր է հասնել պատերազմի դադարեցման համաձայնագրի։ Քննարկվող առաջարկներն ուղղված են ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման կոնկրետ համաձայնագրի», - հավելել է աղբյուրը՝ առանց մանրամասնելու։
Նա հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարությունները բանակցությունների վերաբերյալ և ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը միշտ էլ պարզ է եղել. Թեհրանը պատրաստ է քննարկել ցանկացած կենսունակ առաջարկ։
«Իրանը չի խնդրում հանդիպում կամ ուղղակի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, սակայն պատրաստ է լսել, եթե ի հայտ գա կայուն համաձայնագրի ծրագիր, որը կպահպանի Իրանի ազգային շահերը։
Իրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի մշակի միջուկային զենք, սակայն ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունք»։ Աղբյուրը պնդել է, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների վերացումը»,- ասել է աղբյուրը։