Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 20:57
Քաղաքական

էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ․ հերոսների ընտանիքների հանդեպ էդ վերբերմունքը պատահակա՞ն ա․ Դանիելյան

էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ․ հերոսների ընտանիքների հանդեպ էդ վերբերմունքը պատահակա՞ն ա․ Դանիելյան

Արցախ բառից վախեր ունեն, կարող է ասեն, Ալիևին ու Էրդողանին ջղայնացնեն ու իրենց համար լավ չլինի, իրենց պաշտոնի և աթոռի համար լավ չլինի. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը։

«Պաշտոն, աթոռ հանուն տարածքների՝ այս է իրենց տրամաբանությունը, լոգիկան։ Բա կոկորդ էր ճղում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սկզբից ասում էին բռնի տեղահանված արցախցիներ, հիմա դա էլ են խմբագրել, էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մետրոյի միջադեպին՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է ասում այն մարդուն, ում հայրը լեգենդար հրամանատար է եղել, կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի․«Հերոսների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը պատահակա՞ն է. ո՛չ, Եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, երբ ծնկի էր գալիս, հետո ծնողներին ծեծում էին»։

Դանիելյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ արցախցիներին թիրախավորում են. «Ներազգային պառակտում են մտցրել։ Պառակտումը դարձել է իրենց բանուգործը»։