Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 18:05
Քաղաքական

Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան

Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
 «Լո-գի-կա…
Մինչ օրս որևէ մի ուժ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, որ ընտրվելով` պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին ու Արցախը ազատագրելու։ Անգամ Վարդենիս-Ջերմուկի օկուպացրած հատվածների` պատերազմով ազատագրելու մասին որևէ մի ուժ չի հայտարարել։

Բոլորը հայտարարել են միայն, որ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՆ միակողմանի զիջումների ընթացքը։
Հետևաբար, սեպտեմբերին ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ` եթե նոր իշխանությունը ԴԵՄ ԿԱՆԳՆԻ Ադրբեջանի նոր հարձակումներին ու պահանջներին։
Սա նշանակում է` Նիկոլի իշխանությունը խոստացել է ԴԵՄ ՉԿԱՆԳՆԵԼ Ադրբեջանին` անվերապահ կատարելով վերջինիս անվերջանալի պահանջները, քանի որ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ կարող է հայտարարել` իրենց օրոք պատերազմ չի լինի, այլոց դեպքում` կլինի։

Իսկ այդ պահանջները կարող են լինել «Զանգեզուրի միջանցքից» մինչ Կոնդը ադրբեջանական մշակույթի կենտրոն հռչակելը, մինչ 400,000 ադրբեջանական զանգվածների տեղափոխումը ՀՀ, և այսպես շարունակ, մինչ ՀՀ-ի իսպառ վերացումը և հայ ժողովրդի` սեփական Հայրենիքում բնաջնջման գործընթացի ավարտը։

Հ.գ. Ի դեպ, Ադրբեջանի մի շարք խայտառակ ու ստորացուցիչ պահանջներ արդեն իսկ կատարման ընթացքի մեջ են, և այսօրվա «խաղաղությունը» հենց այդ դավադիր գործընթացն իրականացնելու հնարավորության տրամադրում է սոսկ, որը տրվել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի կողմից»: