Նոր սոցիալական ծառայության ստեղծման առաջարկ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Հարցազրույց «Իմ հարմար տունը» ծրագրի թիմի հետ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները 2025 թ. հուլիսից իրակնացնում են «Իմ հարմար տունը» նոր սոցիալական ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիր: Ծրագրի նպատակն է մշակել հետազոտահեն առաջարկություն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների բարելավման և հարմարեցման նոր պետական և համայնքային սոցիալական ծառայություն ստեղծելու համար՝ այդ նպատակով իրականացնելով շահերի պաշտպանության արշավ:
Հետազոտության և ծառայությունների ներդրման թիրախ համայնքներ են ընտրվել Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան համայնքները:
Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները
I. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, «Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների բարելավում եվ հարմարեցում. նոր սոցիալական կարիքների հետազոտություն Սյունիքի մարզում»՝ հիմնված շահառուների կարծիքի, ոլորտի աշխատողների առաջարկների, միջազգային և տեղական փորձի վրա
II. ՀԵՏԱԶՈՏԱՀԵՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՇԱԿՈՒՄ, «Տնային պայմանների բարելավման եվ հարմարեցման համայնքային եվ պետական ծառայության ստեղծում Հայաստանում» (Քաղաքականության մշակման առաջարկություն-փաստաթուղթ եվ ճանապարհային քարտեզ)
III. ՇԱՀԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ՝ հետազոտության և առաջարկի փոխանցում ՀՀ ԱՍՀՆ, ՏԿԵՆ, Սյունիքի մարզպետարան, Սիսիանի, Գորիսի և Կապանի համայնքապետարաններ, ՄՍԾ ՏԿ-ներ, ՏՄԱԿ-ներ, ոլորտի շուրջ 45 ՔՀԿ-ներ, քննարկումներ, համախոհների համախմբում, նոր ծառայության ներդրման ուղիների նախանշում, հանրային իրազեկում։
Մանրամասն՝ տեսանյութում