|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 436.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.4892 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Իրանի հարևան երկրները չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունը՝ կանխելու իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի միջև հեռախոսազրույցում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի չափերն ու հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Աբբաս Արաղչին, խոսելով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային դիմակայելու համար Իրանի պաշտպանական գործողությունների մասին, քննադատել է Մեծ Բրիտանիայի և որոշ եվրոպական երկրների բացասական և կողմնակալ մոտեցումը այս բացահայտ ագրեսիայի նկատմամբ, որը խախտում է միջազգային իրավունքը։
Ընդգծելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը, Արաղչին ասել է. «Մենք հարգել ենք հարևան երկրների ինքնիշխանությունը և մտադրություն չենք ունեցեկ հարձակվել նրանց վրա, բայց, ցավոք, ամերիկյան բազաները գտնվում են այդ երկրներում, և մեզ վրա հարձակվում են այդ բազաներից, և այդ երկրները չեն կատարել իրենց միջազգային պարտականությունը՝ կանխելու իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար»։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը խստորեն քննադատել է Մեծ Բրիտանիայի կողմից Միացյալ Նահանգներին ռազմական բազաների տրամադրումն ասելով. «Այս գործողությունները անպայման կդիտարկվեն որպես մասնակցություն ագրեսիային և կգրանցվեն երկու երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ»։