Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 16:12
Աշխարհ

Սիրիայի նախագահը ձգտում է կանխել երկրի ներքաշումը տարածաշրջանի հակամարտության մեջ

Սիրիայի նախագահը ձգտում է կանխել երկրի ներքաշումը տարածաշրջանի հակամարտության մեջ

Անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա Դամասկոսի ներքաշումը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

«Մենք մանրակրկիտ կերպով քննության ենք ենթարկում մեր յուրաքանչյուր քայլը և ձգտում ենք Սիրիային հեռու պահել ցանկացած հակամարտությանը մասնակցելուց», - ասել է նա։

«Կարևոր է հիշել, որ Սիրիան միշտ հակամարտությունների ասպարեզ է եղել վերջին 15 տարվա ընթացքում և դրանից առաջ, բայց այսօր այն ներդաշնակ հարաբերություններ ունի իր բոլոր հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում», - հավելել է աշ-Շարաան։

Իսրայելի զինվորականները մարտի 20-ին հայտարարել են, որ հարվածներ են հասցրել սիրիական բանակի օբյեկտներին՝ ի պատասխան հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների վրա հարձակումների։