Միասին կարող ենք
կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-15 16:03
Աշխարհ

Թրամփը զայրացել է Զելենսկիի վրա

Թրամփը զայրացել է Զելենսկիի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր որոշումը ժամանակավորապես չեղարկել Ռուսաստանի նավթի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ՝ նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։

«Ես ուզում եմ, որ նավթը հասանելի լինի ամբողջ աշխարհին։ Ես ուզում եմ, որ նավթը հասանելի լինի», – ասել է նա։

Թրամփը հավելել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից՝ 2022 թվականից, «կվերականգնվեն, երբ ավարտվի ճգնաժամը»։

Երբ նրան հարցրել են որոշ արտասահմանյան առաջնորդների քննադատության մասին՝ կապված պատժամիջոցների չեղարկման հետ, Թրամփը ուղիղ պատասխան չի տվել, սակայն իր դժգոհությունն ուղղել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Ես զարմացած եմ, որ Զելենսկին չի ուզում գործարք կնքել։ Ասեք Զելենսկուն, որ գործարք կնքի, որովհետև Պուտինը պատրաստ է գործարք կնքել։ Զելենսկու հետ պայմանավորվելը շատ ավելի դժվար է», – հավելել է ԱՄՆ նախագահը։