|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։ Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել` Հայաստանից բացակայելու արգելք, եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։