Միասին կարող ենք
կարևոր
1774 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 22:40
Հասարակություն

Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա

Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա

 Կապանում կրակոցների ձայները լսվել են Իրանի Իսլամական Հանրապետության հատվածից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Կապանում կրակոցների ու հրետանու ձայներ են լսվում:

«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, այսօր այդ ձայները լսվել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։ Այսօր այդ ձայները լսելի էին։ Ավելի շատ հրետանու, ռումբերի պայթյունների ձայներ են»,- ասաց Փարսյանը։

Հարցին՝ արդյոք Կովսականի ուղղությամբ են այդ ձայները լսվում՝ Կապանի քաղաքապետը նշեց, որ տեղյակ չէ, միայն հստակ է, որ Իրանի կողմից են։ Ըստ Փարսյանի տեղեկությունների՝ Մեղրիի տարածաշրջանում բնակիչներն ավելի շուտ էին նմանատիպ ձայներ լսել։

Կապանի քաղաքապետը վստահեցրեց, որ հիմա կրակոցների և ռմբակոծությունների ձայներ չեն լսվում, իսկ մինչ այդ ցերեկն են դրանք եղել ու երեկոյան կողմ։