Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 18:29
Հասարակություն

Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի… ո՞ւմ է դա պետք այս պահին. Վահե Դավթյան

Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի… ո՞ւմ է դա պետք այս պահին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ​ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։

Ո՞ւմ է դա պետք այս պահին։

Վստահաբար՝ ոչ Իրանին։

Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։

Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում ռազմական ներկայություն ապահովելու վերաբերյալ։ Այստեղից էլ էքսկլավում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները սահմանադրությունից մինչև լոկալ էլիտաների զսպում։

Պրոցեսի լեգիտիմացիան մեկնարկած է` սեքյուրիթիզացիայի ու սպինդոկտորինգի բոլոր կանոնների համաձայն։

Իզուր չէ, որ իրանական քաղաքական խոսույթում TRIPP-ը/«Զանգեզուրյան միջանցքը» անվանում են «ՆԱՏՕ-ի միջանցք»։

Հայաստանի գործառույթներն այս ամենում վաղուց սահմանված են»։