Միասին կարող ենք
կարևոր
841 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 15:48
Իրավական

Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց

Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ։ Այս մասին հայտնում է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տնվում էր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դատավոր Կարեն Ֆարխոյանն Արշակ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Փետրվարի 3-ին դատավորը ևս երկու ամսով երկարացրեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը։ Ի դեպ նույն դատավորը երեկ երկու ամսով երկարաձգեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ, Սրբազան պայքարի հիմնադիր Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը;

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։