Միասին կարող ենք
կարևոր
1555 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-03-03 09:44
Հասարակություն

Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ»

Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մեկուկես տարի առաջ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ դպրոցներում հանում են հերոսների նկարները, այսինքն՝ վերացնում են «փառքի անկյունները»: Դեռևս այն ժամանակ նշել էինք, որ հերոսականության, հաղթանակի վերաբերյալ մեր պատկերացումները ջնջելու, ազգայինի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները հետևողական քայլեր են անում, և դա շարունակություն է ունենալու:

Վերջին օրերին ավելի հաճախակի են տեղեկություններ շրջանառվում, որ դպրոցներում հանում են «փառքի անկյունները»: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ բուհերում ևս ինտենսիվ պայքար է մղվում ազգայինի դեմ: Մասնավորաբար, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր բուհերում անցկացվող մրցույթների, գրական, երաժշտական միջոցառումների ժամանակ նախապես զգուշացվում է, որ կան հստակ «տաբուներ»: Բանն այն է, որ «ցանկալի չեն», այսպես կոչված, դաշնակցական երգերը, այն երգերն ու բանաստեղծությունները, որտեղ հիշատակվում են Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, Ցեղասպանությունը, Արցախը, Արցախյան հերոսամարտը, հաղթանակը և այլն:

Մի խոսքով, իշխանությունները շատ հետևողական են, որպեսզի առավելագույն մոռացության տրվի այդ ամենը: Թե չէ, մեկ էլ տեսար, Ադրբեջանում ու Թուրքիայում իրենցից «նեղացան»: